ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               

Մևլութ Չավուշօղլուն գնում է Բաքու

Մևլութ Չավուշօղլուն գնում է Բաքու
06.10.2020 | 16:35

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: «Այցի ընթացքում Չավուշօղլուին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա նաև բանակցություններ կանցկացնի Ջեյհուն Բայրամովի հետ», - հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Բայրամովի հետ հանդիպմանը կողմերը մտքեր կփոխանակեն Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ